News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Յունիբանկը «ՎԵԳԱ» խանութների ցանցի հետ համատեղ ավանդատուների համար իրականացնում է նոր ակցիա: Բանկում նոր ավանդ ներդրած յուրաքանչյուր հաճախորդի` որպես նվեր, հանձնվում է քարտ դրամական միջոցներով` «ՎԵԳԱ» խանութներում գնումներ կատարելու համար: Քարտը տրամադրում է նաեւ 10% զեղչի եւ 3%-ի կուտակման հնարավորություն: Նվեր քարտն ավանդատուին հանձնվում է ավանդի ձեւակերպման պահին: Ակցիան անցկացվում է Յունիբանկի գլխամասային գրասենյակի եւ բոլոր 46 մասնաճյուղերի հաճախորդների համար:

Յունիբանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 30-ի դրությամբ Յունիբանկի ավանդների ծավալը կազմել է ավելի քան 100 մլրդ ՀՀ դրամ` գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը 11%-ով: Բանկն առաջարկում է ինչպես ստանդարտ, այնպես էլ անվանական ավանդներ, որոնց պայմանները հնարավորություն են տալիս ավանդատուներին ընտրել խնայողությունները պահպանելու եւ բազմապատկելու արդյունավետ տարբերակ: Հաճախորդների կողմից ամենապահանջված ավանդատեսակներից մեկը “Շահավետ+”-ն է, որի եկամտաբերությունը, գումարը ՀՀ դրամով ավանդադրելու դեպքում, կազմում է 14% տարեկան: Ընդ որում, ավանդի ժամկետը կազմում է 91 օր եւ ավելի: Այն ավանդատուները, որոնք նախընտրում են գումարը պահել ԱՄՆ դոլարով, կարող են օգտվել Յունիբանկի ամառային ակցիայից` մինչեւ 8% տարեկան տոկոսադրույք 3 ամիս եւ ավելի ժամկետի համար: Բոլոր ավանդատուներին բանկն անվճար առաջարկում է նաեւ ArCa կամ Visa քարտ` ավանդի գումարի մինչեւ 5% վարկային սահմանաչափով եւ մինչեւ 45 օր արտոնյալ ժամանակահատվածով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
Ամենաշատ