News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հետեւի Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի օրինակին: Այս մասին հուլիսի 31-ին կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքով, քաղաքական ցանկացած գործիչ, ով չի կարողանում իրականացնել իր ծրագրերը, պետք է հրաժարական ներկայացնի եւ հեռանա իշխանությունից, ինչպես այդ արեց ուկրաինական վարչապետը:

«Բայց հայերը նման ավանդույթ չունեն: Սերժ Սարգսյանը, չնայած կրկնակի ֆիասկո ապրեց, քանի որ նախ հրաժարվեց Եվրամիության հետ համագործակցությունից, իսկ հետո անհաջողության մատնվեց Եվրասիական միությունում, շարունակում է մնալ իշխանության ղեկին, ինչն անընդունելի է»,- ընդգծեց Հայրիկյանը:

Նա տեղեկացրեց, որ ԱԻՄ-ն ուղերձ է պատրաստել, որը ներկայացնելու է օգոստոսի 8-ին: Դրանում նշվում են բոլոր այն դժվարությունները, որոնց բախվել է Հայաստանը եվրասիական ուղին ընտրելուց հետո:

«Խնդիրը հողի մի կտոր ձեռք բերելու կամ կորցնելու մեջ չէ, այլ նրանում, թե այսօր ինչպես է աշխարհն ընկալում մեր երկիրը: Իսկ մենք այսօր համարվում ենք Ռուսաստանի սպասավորը եւ երկիր, որն ագրեսիվ գործողություններ է նախաձեռնել հարեւան Ադրբեջանի դեմ: Այս ամենի մեղավորն իշխանություններն են՝ Լեւոն Տեր-Պետրոսյանից մինչեւ Սերժ Սարգսյան»,- ամփոփեց Հայրիկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ