News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Երեւանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ եզդիերեն լեզվի  եւ պատմության դասընթացներ կսկսվեն: Ծրագիրը, որը տեւելու է 5 ամիս, նպատակ ունի բարձրացնել Երեւանաբնակ եզդիների մայրենի լեզվի ու պատմության իմացությունը, հնարավորություն տալ երիտասարդներին ու երեխաներին շփվել անվանի եզդի գործիչների հետ, դիտել ֆիլմեր եզդիների մասին, հանդիպել հոգեբանի եւ  արեւելագետի  հետ: Կազմակերպությունն արդեն տպագրել է եզդիերեն-հայերենբառարան, որը կօգնի մասնակիցներին ավելի հեշտ յուրացնել լեզուն:

Ուսումնական կենտրոնի բացումը նախատեսվում է օգոստոսի 1-ին ժամը 12.00-ին, ՀեռուստատեսությանեւՌադիոյիակադեմիայում:Տիգրան Մեծ 67 Ա: Հավելյալ տեղեկությունների համար լրատվամիջոցները կարող են զանգահարել 098 487 637:

Նշենք, որ Երեւան քաղաքում ապրում են ավելի քան 5000 եզդիներ: Այսօր նոր սերնդի երեւանաբանակ եզդիների մեծ մասը չի տիրապետում մայրենի լեզվին եւ տեղյակ չէ իր ժողովրդի պատմությանը:

Տպել
Ամենաշատ