News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Գերագույն Ռադան չի ընդունել երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականը: Հրաժարականի որոշման օգտին քվեարկել է 16 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ի փոխարեն:

Քվեարկությունից հետո Յացենյուկը հայտարարել է. «Հարգելի Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներ, այսօր երկու լուր կա: Առաջինն այն է, որ Արգենտինան դեֆոլտ է հայտարարել, եւ երկրորդը, որ Ուկրաինան դեֆոլտ չի հայտարարել եւ երբեք չի հայտարարի»: Այս մասին գրում է ЛІГА-ն:

Անցյալ շաբաթ խորհրդարանը հրաժարվել էր քվեարկել կառավարության օրինագծերի օգտին, ինչից հետո Յացենյուկը հայտարարել էր իր հրաժարականի մասին: Կառավարության ղեկավարը նշել էր, որ խորհրդարանում այդ օրինագծերի ձախողումն «առկախեց 1.5 մլրդ դոլարը, որոնք Ուկրաինային տրամադրելու ճանապարհին էին»:

«Այդ 500 մլն դոլար էր՝ Համաշխարհային բանկից եւ 1 մլրդ դոլար՝ Արժույթի միջազգային հիմնադրամից: Այդ օրինագծերի քվեարկության բացակայություն, եւ հաջորդ քայլը՝ երկրի դեֆոլտ»,- ասել էր վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ