News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Արամուս գյուղում հուլիսի 30-ի երեկոյան 27-ամյա Պետրոս Կարախանյանին դանակահարած Նարեկ Պետրոսյանն անհատ ձեռներեց է, գյուղում փոքրիկ կրպակ ունի: Այս մասին NEWS.am-ին ասաց Հրայր Նիկողոսյանը:

Թե ինչ էր տեղի ունեցել, գյուղապետը տեղյակ չէր: Նա հայտնեց միայն, որ դանակահարված երիտասարդը Նարեկ Պետրոսյանի հորեղբոր աղջկա ամուսինն է:

Ըստ ոստիկանության՝ Պետրոս Կարախանյանն ստացել է կողակեղի ծակած վերք ձախից և ձախ բազկի ծակած վերք: Նա գտնվում է «Աբովյան» բժշկական կենտրոնում եւ  ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նարեկ Պետրոսյանը ձերբակալված է:

Հուլիսի 30-ին, ժամը 22.25-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արամուս գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Պետրոս Կ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի` Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.50-ի սահմաններում, Արամուս գյուղում, վիճաբանության ժամանակ, Պետրոս Կ.-ին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է նույն գյուղի բնակիչ, 1991 թ. ծնված Նարեկ Պ.-ն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հուլիսի 31-ին, ժամը 03.00-ին, Նարեկ Պ.-ն Արամուս գյուղից բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ