News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խումբը մեզ համար ամենարդյունավետ աշխատող միջազգային կառույցներից մեկն է, մենք երախտապարտ ենք նրանց, սակայն սա չի նշանակում, որ  մեր բախտը կապված է Մինսկի խմբից, և մենք ի վիճակի չենք ապահովել մեր երկրի անվտանգությունը: Այս մասին, «Արցախպրես»-ի հաղորդմամբ, հուլիսի 30-ին ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ իրականացվող «Բանակում-2014» հավաքին հյուրընկալվելու ժամանակ ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

«Կողմերը պիտի երախտապարտ լինեն միջազգային հանրությանը, ի դեմս Մինսկի Խմբին կատարած աշխատանքի համար: Այն, որ Ադրբեջանը հաճախ քննադատում է ՄԽ-ին` նշելով, որ պետք է վերանայել ձևաչափը` կեղծ է: Իրականում նրանք այդպես չեն մտածում, այլ փորձում են խորամանկություն անել: Ադրբեջանի հաջողությունը, բարեկեցության ներկայիս աստիճանը, զարգացող տնտեսությունն անմիջականորեն կապված են այդ խմբի աշխատանքներից: Եվ նրանք (ադրբեջանցիները-հեղ) զուրկ են մարդկային գնահատականներ տալուց»,- ասաց նա:

Նախագահը հավաստիացրեց նաև, որ շարունակելու է իր գործընկերների հետ լինել այնպիսին, ինչպիսին այժմ է:

«Ես երախտապարտ եմ իմ գործընկերներին թեկուզ այն բանի համար, որ մենք ունենք հարաբերական խաղաղություն: Ձեզ հետ միասին մի այնպիսի երկրում ենք, որ անցել է պատերազմով, և չենք ուզում այն կրկնվի: Մենք այսօր չենք ուզում, որ ռազմական գործողությունները վերսկսվեն»,- նշեց Բակո Սահակյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ամենաշատ