Եվրախորհուրդը վերջնականապես ընդունել է Ռուսաստանի տնտեսության դեմ ուղղված հատվածական պատժամիջոցները: Այդ մասին ասվում է խորհրդի պաշտոնական հաղորդագրությունում:
«Այսօր խորհուրդը, Ուկրաինայի արեւելքում իրավիճակի ապակայունացման գործում Ռուսաստանի գործողություններով պայմանավորված, ԵՄ սահմանափակող միջոցառումներ է ընդունել: Որոշումը օրինական ուժ է տալիս հուլիսի 29-ին մշտական ներկայացուցիչների կոմիտեի կողմից ստորագրած համաձայնությանը», - հստակեցվում է փաստաթղթում, հաղորդում է Gazeta.ru-ն:
ԵՄ նոր պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից եւ կվերաբերեն նավթային ոլորտին, պաշտպանական-արյունաբերական համալրին, երկակի նշանակության արտադրանքին եւ տեխնոլոգիաների ոլորտին: Մասնավորապես, արգելվում է նավթային արդյունաբերության համար սարքավորումների մատակարարումը: Ընդ որում դրանք կարող են վերանայվել միայն երեք ամիս անց:
Իր հերթին, Եվրոպայի ֆինանսական շուկայում կարգելվի ռուսական պետբանկերի մուտքը, կարգելվի նաեւ պարտատոմսերի՝ եվրոյով վաճառքը եւ հօգուտ եվրոպացի բաժնետերերի՝ արժեղթերի թողարկումը: