News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Beeline-ն այսօր՝ հուլիսի 31-ին, պարգեւատրեց MNP ծառայության միջոցով Beeline–ի բաժանորդ դարձած եւ «Ֆորտունա»  խաղարկությանն առաջինը գրանցված երեք մասնակցի: 

Ինչպես հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից, պարգեւատրման արարողությունը տեղի է ունեցել Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում, որտեղ Ա. Հասրաթյանը Շիրակի մարզի Աշոցք համայնքից, Գ. Գասպարյանը Գյումրի քաղաքից եւ Օ. Զաքարյանը Ձորաղբյուրի համայնքից  Beeline-ի կողմից ստացան Samsung Galaxy S4 սմարթֆոններ։

«Beeline–ի անունից իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մեր խաղարկությանը մասնակցելու, ինչպես նաեւ նրա համար, որ փոխելով Ձեր օպերատորին  նախընտրել եք Beeline–ի պարզ եւ հարմար ծառայությունները։ Շնորհավորում եմ Ձեզ, թող ֆորտունայի ժպիտը ուղեկից լինի Ձեզ ողջ կյանքի ընթացքում»,- նշել է Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթեւ Այրումյանը։

Նշենք, որ «Ֆորտունա» վիճակախաղը մեկնարկել է 2014թ–ի մայիսի 1-ին եւ կավարտվի սույն թվականի օգոստոսի 31-ին, խաղարկվում են արժեքավոր նվերներ` բնակարան Երեւանում, երկու ավտոմեքենա, ուղեգիր 2 անձի համար դեպի Մալդիվյան կղզիներ եւ հանգստի ուղեգիր 2 անձի համար դեպի Շրի Լանկա:

Խաղարկությանը մասնակցելու համար Beeline բաժանորդներն իրենց բջջային հեռախոսից պետք է ուղարկեն *222# USSD անվճար հրահանգը: Խաղարկության անցկացման ժամանակ յուրաքանչյուր միանվագ 1000 դրամ լիցքավորելու դեպքում բաժանորդը ստանում է մեկ միավոր:  Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կուտակում են միավորներ  բջջային կապի ծառայությունների դիմաց դուրս գրված հաշվի համար 1000 եւ ավելի դրամ վճարելու դեպքում:

Յուրաքանչյուր մեկ միավորի համար պատրաստվում է մեկ անդորրագիր, որի վրա նշվում է բաժանորդի հեռախոսահամարը: Այնուհետեւ բոլոր անդորրագրերը տեղադրվում են վիճակախաղի համար նախատեսված հատուկ պտտվող թմբուկի մեջ: Որքան շատ լինեն բաժանորդի հեռախոսահամարով անդորրագրերն, այնքան մեծ է շահելու հավանականությունը: Կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են ստուգել կուտակած միավորների քանակն ուղարկելով *155# USSD-հարցումը։ Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները մինչեւ յուրաքանչյուր ամսվա 17-ը ստանում են տեղեկատվություն կուտակած միավորների քանակի վերաբերյալ SMS հաղորդագրության տեսքով։ 

Գովազդային վիճակախաղի գրանցումը եւ մասնակցությունն անվճար է, բոլոր այն գումարներն, որ փոխանցվել են բաժանորդի հաշվեկշռին կարող են օգտագործվել ցանկացած ծառայության համար։ Հետվճարային համակարգի բաժանորդները կարող են նույնպես օգտվել ցանկացած ծառայությունից դրանց համար վճարելով հետագայում՝ նախատեսված կարգով։ «Հաշվեկշռի փոխանցում» ծառայության օգտագործումը չի հանդիսանում հաճախորդի բջջային հեռախոսի հաշվեկշռի լիցքավորում: Միավորներ չեն տրամադրվում գումարային 1000 դրամ լիցքավորման դեպքում, օրինակ՝ եթե բաժանորդը լիցքավորել է 700 դրամ, իսկ այնուհետեւ՝ 300 դրամ, ապա այս պարագայում միավորներ չեն տրամադրվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ