News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտան էլիտար շենքերի գների աճով գլխավորել է աշխարհի քաղաքների վարկանիշը: Հետազոտությունն իրականացվել  է Knight Frank միջազգային խորհրդատվական ընկերության կողմից:

Ջակարտայում անցած հունիսից էլիտար շենքերի գինը թանկացել է 27,3%-ով: Երկրորդ տեղում Դուբլինն է (23.5%): Առաջատարների եռյակը սահմանափակումէ  Նյու-Յորքը (18,4%):

Վարկանշում են հայտնվել երկու ռուսական քաղաքներ: 22-րդ տեղում Սանկտ-Պետերբուրգն է (2,3%), 24-րդ տեղում՝ Մոսկվան(0,9%), հաղորդում է Gazeta.ru-ն:

«Ուսումնասիրված քաղաքներում  գները 12 ամիսների ընթացքում միջինում ավելացել են 6.2%-ով, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ նմանատիպ ցուցանիշը կազմել է 5 տոկոս: Ընդ որում, Knight Frank վերլուծաբանները 2014թ. երկրորդ կիսամյակում ուսումնասիրվող երկրներում էլիտար շենքերի գների հետագա աճ են ակնկալում», - ասվում է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ