News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը դատաքննության ընթացքում էմոցիոնալ ելույթներ է ունենում, սակայն դրանով երբեւէ չի ոտնահարում կամ վիրավորում Նիկոլայ Բաղդասարյանին, մինչդեռ վերջինս հրապարակելով երկու փաստաբանների միջեւ տեղի ունեցած մասնավոր զրույցը, ոտնահարեց Փաստաբանի վարքագծի կանոնները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տուժող կողմն անդրադարձել է ընթացող դատաքննությանը, կողմերի միջեւ հաշտության չկայացման ու Նիկոլայ Բաղդասարյանի հետ հարաբերություններին:

Պարոն Բալոյան, ինչպե՞ս եք գնահատում ընդհանուր դատական պրոցեսը. այն գրեթե միշտ անցնում է լարված մթնոլորտում, վիրավորանքների, մինչեւ անգամ անեծքների «ուղեկցությամբ»:

Այո, դատական պրոցեսը գրեթե միշտ անցնում է լարված մթնոլորտում: Լարվածությունը ստեղծվում է պաշտպանական կողմի ոչ պատշաճ կերպով ձեւակերպված հարցերի հետեւանքով: Հարցերն ուղեկցվում են քմծիծաղով, հարցաքննվող անձին նվաստացմամբ: Դրա վառ ապացույցն էր վերջին դատական նիստը, երբ դատավորը Վ. Պետրոսյանի պաշտպանին ասաց հետեւյալը. «Ինչու եք ծաղրում վկային»: Վկային ծաղրելը վիրավորա՞նք չէ:

Ես երբեւէ չեմ ողջունել փաստաբանին ուղղված վիրավորանքները, սակայն պետք է արդարացիորեն վեր հանել այդ վիրավորանքների, կոնֆլիկտների բուն պատճառը, կանխել այն, որպեսզի դատարանում տիրող լարված մթնոլորտին վերջ դրվի:

Դատարանում պաշտպանական կողմից ներկա գտնվող անձանց ծափահարությունները, ծիծաղը, ռեպլիկները եւս ազդում են մթնոլորտի շիկացմանը: Դատարանում բոլոր ներկա գտնվողները պետք է քաջ գիտակցեն, որ գործ է քննվում երկու 16-ամյա երեխաներին մահ պատճառելու փաստով եւ իրենց կոռեկտ պահեն:

Վկաները պնդում են, որ Վարդան Պետրոսյանը հարբած չի եղել, իսկ մեքենան վարել է թույլատրելի արագությամբ: Ի՞նչ կասեք այդ մասին, քանի որ վկաները հերքում են այն, ինչ Դուք եք հայտարարում:

Ինչ վերաբերվում է վկաներին, որ պնդում են՝ Վարդան Պետրոսյանը ալկոհոլ օգտագործած վիճակում չի եղել, իսկ մեքենան վարել է թույլատրելի արագությամբ, ապա նշված հանգամանքները վկայի պնդելով չի որոշվում: Նախ նշեմ, որ ոչ մի վկա չասաց, որ Վ. Պետրոսյանը երթեւեկել է թույլատրելի արագությամբ: Վկաները չէին գնացել դեպքի վայր, որ որոշեին՝ Վ. Պետրոսյանը խմած է, թե ոչ: Նույն վկան Վ. Պետրոսյանի պաշտպանի հարցին պատասխանեց, որ Վ. Պետրոսյանի բերանից ալկոհոլի հոտ չի առել, իսկ իմ հարցին պատասխանեց, որ Վ. Պետրոսյանի հետ ընդհանրապես չի խոսել: Այս դեպքում վկան ինչպես որոշեց, որ Վ. Պետրոսյանը գտնվել է սթափ վիճակում: Վ. Պետրոսյանը գտնվել է ալկոհոլ օգտագործած վիճակում, թե ոչ՝ կորոշվի բժշկական փաստաթղթերում կատարված  կեղծիքների, ջնջումների, անհարգի միջամտությունների պատճառները հարցաքննություններով եւ համապատասխան փորձաքննություններով պարզելուց հետո, ուստի եւ դրա մասին խոսելը վաղ է:

Դատարանում Դուք հայտարարեցիք, որ Նիկոլայ Բաղդասարյանն Ձեզ «անբարո» առաջարկ է արել, որ «Հակոբյաններն ասեն, որ Նիվան վթարի պահին հետընթաց է կատարել, եւ այլեւս խնդիր չեն ունենա»: Եվ Նիկոլայ Բաղդասարյանը, եւ Վարդան Պետրոսյանի հարազատները հերքում են դա: Ինչո՞ւ:

Այո, Ն. Բաղդասարյանը ասել է, որ տուժողներին ինչ պետք է կտան, բայց պայմանով, որ Արթուր Հակոբյանը դատարանում ցուցմունք տա, որ Նիվա մեքենան հետընթաց է վարել եւ փակել Վարդան Պետրոսյանի ավտոմեքենայի դիմացը: Ես Ն. Բաղդասրյանին ասել եմ, որ դա անբարո առաջարկ է, բայց ես դրա մասին կհայտնեմ Ա. Հակոբյանին: Տուժողներին խիստ վրդովվեցրեց  նաեւ այս առաջարկը: Այս առաջարկն էլ է, ըստ ինձ, ազդել Հակոբյանների հոգեկան վիճակի, ինչու չէ նաեւ՝  նրանց հետագա վարքագծի վրա, որը, ցավոք սրտի, կասեցնել չեմ կարողանում:

Ի սկբանե բոլորիս էլ պարզ էր, որ եւ Ն. Բաղասարյանը, եւ Վ. Պետրոսյանի հարազատները այս առաջարկը պետք է հերքեին: Բոլորիս էլ պարզ է, որ նման առաջարկից հետո գրեթե անհնար է գտնել հաշտության եզրեր:

Շատ է շահարկվում այն թեման, թե ինչու Պետրոսյաններն ու Հակոբյաններն այդպես էլ հաշտության եզրեր չգտան: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ չեն հաշտվում կողմերը: Դատարանում հնչեցին տարբերակներ նույնիսկ, որ փաստաբանների «պատճառով» չեն հաշտվում:

Ինչ վերաբերվում է կողմերի հաշտության եզրեր չգտնելու մեջ առկա փաստաբանների մեղքին, ապա նշեմ հետեւյալը: Կողմերի միջեւ բանակցություններ վարելը դա արվեստ է, որն իր մեջ ներառում է փիլիսոփայություն, հոգեբանություն, նեղ մասնագիտական հմտություններ եւ ինչու չէ նաեւ մարդկային որակական հատկանիշներ: Եթե կողմը հաշտության եզրեր չի գտնում իր օպոնենտի հետ, ապա դա կարող է ունենալ երկու բացատրություն. կամ կողմը հաշտվելու նպատակ չունի, կամ էլ՝ չի տիրապետում բանակցելու արվեստին: Մեր դեպքում կարծում եմ, որ առաջին տարբերակն էր, քանի որ առաջարկողը քաջ գիտակցում է, որ  տուժողները այն չեն ընդունելու: Մեր վերջին հանդիպման ժամանակ Ն. Բաղդասարյանին առաջարկել եմ, որ Վ. Պետրոսյանը վթարի մեջ իրեն մեղավոր ճանաչի եւ հատուցի տուժողներին պատճառված վնասը եւ դրանից հետո մենք կդիմենք դատարանին, որպեսզի նրա նկատմամբ սահմանվի մեղմ պատիժ: Մեր զրույցի ընթացքում ես պնդել եմ, որ Վ. Պետրոսյանը մեքենան վարել է արագ եւ ալկոհոլ օգտագործած վիճակում, բայց չեմ ասել, որ հաշտվելու դեպքում Վ. Պետրոսյանը դատարանում պետք է հայտարարի, որ մեքենան վարել է արագ եւ ալկոհոլ օգտագործած վիճակում: Սա է իրականությունը: Այս ամենը հորինել է Ն. Բաղդասարյանը: Ինչպես հասկացա դատարանում նրա անակնկալ հայտարարությունից, այս հորինվածքն էլ հենց բուն պատճառն է, որ Պետրոսյանի հարազատները բացասական են ընկալել տուժող կողմի առաջարկը:

Պարոն Բալոյան, Ըստ Ձեզ՝ ի՞նչ որոշում կկայացնի դատարանը: Պետրոսյանները համոզված են, որ դատարանը կողմնակալ է եւ պաշտպանում է միայն Հակոբյանների շահերը:

Դեռեւս վաղ է վերջնական դատական ակտի շուրջ կանխատեսումներ անել: Դատարանը լայն հնարավորություններ է տալիս Վ. Պետրոսյանի փաստաբանին արտահայտելու իր դիրքորոշումը, ուստի զարմանալի է, թե ինչու է կողմը բողոքում: Տուժող կողմի համար անընդունելի է, որ դատարանը յուրաքանչյուր անգամ թույլ է տալիս, որ պաշտպանական կողմը ոչ իրավական հարցերի քննարկումը ծավալի դատաքննության ընթացքում: Իրավական տեսանկյունից քննարկելով կողմի միջնորդությունների բովանդակությունը, պետք է նշեմ, որ դրանց մեծ մասը դուրս են քրեական դատավարության տիրույթներից, մինչդեռ ամեն անգամ դատարանը հանդուրժում է կողմի միջնորդություններն ու հայտարարությունները: Հարկադրված փորձում ենք արձագանքել, հակադարձել կողմի հայտարարություններին, բայց հանդիպում ենք դատարանի դիմադրությանը: Այսինքն, դատարանը թույլ չի տալիս տուժող կողմին տալ համարժեք պատասխան: Դատարանը Հակոբյանների շահերը չի պաշտպանում, սա ընդամենը կողմի սուբյեկտիվ կարծիքն է:

Դատական նիստերի ժամանակ տուժող կողմը շատ է խոսում այն մասին, որ Վարդան Պետրոսյանն իրենց նյութական փոխհատուցում չի տվել: Մի՞թե տուժող կողմին նյութական փոխհատուցում չտալն այդքան հետաքրքրում է:

Տուժող կողմի համար փոխհատուցման խնդիրը առաջնային չէ եւ այս հարցը տեղին չէ: Ավտովթարի հետեւանքով զոհվել են երկու երիտասարդ տղաներ, կողմը կրել է մեծ վնասներ (առկա է նաեւ առողջությանը պատճառված վնաս): Իսկ Դուք ի՞նչ եք կարծում, արդյոք չպետք է որեւէ կերպ հատուցվի տուժողներին պատճառված բարոյական եւ նյութական վնասը:

Ձեր հարցից կարծիք է ձեւավորվում, որ մեր երկրում այլ գործերով տուժողները նյութական վնասի հատուցման պահանջներ չեն ներկայացնում եւ Վ. Պետրոսյանի գործը բացառություն է:

Դուք եւ Նիկոլայ Բաղդասարյանը դատերի ժամանակ շատ եք վիճում: Կարծես թե Հայաստանում առաջին անգամ է, որ երկու կողմի փաստաբաններն այդքան ագրեսիվ են միմյանց նկատմամբ: Ո՞րն է պատճառը:

Վիճել, դեռեւս չի նշանակում՝ ագրեսիվ լինել: Մենք հակառակորդ կողմեր ենք եւ անկախ մեր հարաբերություններից՝ պետք է պատշաճ կերպով ներկայացնենք մեր վստահորդների շահերը: Ես դատարանում երբեւէ չեմ անձնավորել հակառակորդ կողմի փաստաբանի հետ հարաբերությունները: Առաջին հերթին մենք կոլեգաներ ենք եւ սա ոչ մի դեպքում իմ կողմից չի անտեսվում: Հնարավոր է, որ դատաքննության ընթացքում ես էմոցիոնալ ելույթ ունենամ, բայց դրանով երբեւէ չեմ ոտնահարի, վիրավորի իմ կոլեգային կամ դատավարության այլ մասնակցի: Այնինչ Ն. Բաղդասարյանը, դատաքննության ընթացքում հրապարակելով մեր մասնավոր զրույցը, ոտնահարեց Փաստաբանի վարքագծի կանոնները: Համոզված եմ, որ Ն. Բաղդասարյանի նման վարքագիծը անվստահության մթնոլորտ կստեղծի նաեւ հենց փաստաբանների միջեւ: Օրինակ՝ ես Ն. Բաղդասարյանի հետ որեւէ գործով որեւէ հարց այլեւս չեմ քննարկի:

Իսկ Դուք ճի՞շտ եք համարում երկու անձանց կամ փաստաբանների մասնավոր զրույցը հրապարակելը, այն էլ՝ սուտ:

Զրուցեց Աիդա Հովհաննիսյանը

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ