News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Զբոսաշրջային կայքերից մեկը հարցում է անցկացրել եվրոպական տարբեր երկրների տղամարդկանց արտաքինի վերաբերյալ: Եվրոպացի 2 հազար կանանց շրջանում անցկացված հարցման արդյունքներով, ամենագեղեցիկ տղամարդիկ են ճանաչվել իտալացիները: Նրանց օգտին քվեարկել է կանանց 21%-ը:

Նման հարցում անցկացվել է նաեւ կանանց գրավչության վերաբերյալ, իսկ արդյունքները գրեթե նույնն են եղել: Այսպիսով, Իտալիան կարող է դառնալ կատարյալ երկիր նրանց համար, ովքեր առանց սիրավեպի արձակուրդ չեն պատկերացնում:

Երկրորդ տեղում Իսպանիայի տղամարդիկ են. նրանց օգտին քվեարկել է կանանց 12%-ը: Երրորդ հորիզոնականը կիսում են սկանդինավցիներն ու թուրքերը՝ հավաքելով 9-ական տոկոս ձայն:

Ըստ Euromag-ի, Հունաստանի եւ Պորտուգալիայի տղամարդիկ հավաքել են 7%, լեհերը, ֆրանսիացիներն ու բելգիացիները՝ 6% ձայն: Իսկ հարցվածների 5%-ը նախընտրում է բրիտանացիներին կամ ավստրիացիներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ