News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն այսօր՝ հուլիսի 31-ին, ընդունել է Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Պորտուգալիայից եւ այլ երկրներից ժամանած «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին` համաձայն արդեն իսկ ձեւավորված ավանդույթի:

Հանդիպման ընթացքում ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների, հայկական կառույցների ղեկավարներին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարբեր երկրների եւ տարածաշրջանների հետ գործընկերային հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը, տարածաշրջանային խնդիրների եւ դրանց կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը, Հայաստան-Սփյուռք կապերի առավել ամրապնդմանն ուղղված քայլերը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Հանդիպման ավարտին փոխնախարար Կարեն Նազարյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ