News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 31-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետության գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե, հատուկ ուշադրություն է դարձվել բերքահավաքի եւ բնական աղետներից տուժած տարածքների հողօգտագործողներին պետական աջակցություն տրամադրելու գործընթացներին:

Համապատասխան տեղեկատվություններով հանդես են եկել գյուղատնտեսության նախարարը եւ շրջվարչակազմերի ղեկավարները:

Կարեւորելով բերքահավաքի անկորուստ իրականացումը, բնական աղետների հետեւանքների հնարավորինս արագ վերացումն ու փոխհատուցման տրամադրումը՝ նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին այն պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ