News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն սատարել է Անկարայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Բասի թեկնածությունը: Այդ մասին Բասը հաղորդել է թուրքական «Hurriyet Daily News»-ը:

Նշենք, որ Սենատում լսումների ժամանակ Բասը կոչ է արել Հայաստանին եւ Թուրքիային շարժվել «կարգավորման՝ որպես խաղաղ, արդյունավետ եւ պտղաբեր համագործակցության ստեղծման համար միջոցի ուղղությամբ, ինչին արժանի են երկու երկրների ժողովուրդները»: «Սակայն կարելի է ավելին անել եւ մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում շարունակել 1915թ. ողբերգական իրադարձությունների հետ կապված փաստերի ամբողջական, բաց եւ արդարացի ընդունումը», - հայտարարել է դիվանագետը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ հայերը Ջոն Բասի՝ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնին թեկնածությանը դեմ են արտահայտվել ԱՄՆ կոնգրեսում նրա ելույթների պատճառով, որոնք, նրանց խոսքով՝ նախագահ Բարաք Օբամայի խոստման խախտման մի մասն են կազմում եւ նպաստում թուրքական քաղաքականության տարածմանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ