News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին ընդառաջ Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնում է «Պատասխան՝ 100 տարի անց» խորագրով համալիր ծրագիրը։ Ծրագիրն անդրադարձ է 1894-1923 թթ. գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակներին ու այլ վկայություններին՝ դրանց միջոցով անվանի մարդկանց ու հասարակության լայն զանգվածների արձագանքները հավաքագրելու եւ «Պատասխան` 100 տարի անց» պատկերագրքում ամփոփելու նպատակով։

Հայոց ցեղասպանության նյութը բազմիցս ենթարկվել է մասնագիտական վերլուծությունների, հրատարակվել են բազմաթիվ գրքեր եւ աշխատություններ, սակայն ներկա ինֆորմացիոն պատերազմների ժամանակաշրջանում հաղթելու հավանականությունը մեծապես կախված է ճիշտ թիրախավորված ինֆորմացիոն հոսքերից եւ հանրահռչակման միջոցների արդիականությունից:

«Պատասխան` 100 տարի անց» պատկերագիրքը բաղկացած կլինի հետեւյալ 3 բաժիններից.

• 1-ին բաժին. Հայոց ցեղասպանության զոհ դարձած մտավորականների վերջին նամակները եւ դրանց ի պատասխան՝ մերօրյա անվանի հայ եւ օտարազգի գործիչների պատասխան-արձագանքները:

• 2-րդ բաժին. 100 տարվա ընթացքում հայ եւ օտարազգի գործիչների լավագույն անդրադարձները Հայոց ցեղասպանության փաստին: Այս բաժնում կամփոփվեն նաեւ Հայոց ցեղասպանության հետեւանքով որբացած հայ մանուկների հավաքական նամակին ի պատասխան՝ «Պատասխան` 100 տարի անց» խորագրով շարադրությունների մրցույթի լավագույն աշխատանքները:

• 3-րդ բաժին. Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարբեր արխիվներից քաղված 10 վավերապատումները եւ դրանց շուրջ գեղանկարի եւ քանդակի մրցույթի լավագույն ստեղծագործությունները: Այս բաժնում կներառվեն նաեւ Հայոց ցեղասպանության տարիներին ոչնչացումից փրկված արվեստի նմուշներ` կից ծանոթագրական նյութերով:

Պատկերագիրքը կառանձնանա  ինքնատիպ ձեւավորմամբ` թեմատիկ լուծումներով:

Ծրագիրն ունի ոչ պակաս կարեւոր մեկ այլ նպատակ եւս. «Պատասխան՝ 100 տարի անց» խորագրի ներքո ներկայացնել մերօրյա տաղանդավոր երիտասարդ հայ գործիչներին` որպես հայ ազգի վերածնունդ եւ հաղթանակ:

2014 թ. օգոստոսի 1-ից 2015 թ. փետրվարի 1-ը հայտարարվում է գեղանկարչական աշխատանքների եւ քանդակի մրցույթ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարբեր արխիվներից քաղված 10 վավերապատումների շուրջ: Լավագույն աշխատանքները կներառվեն «Պատասխան՝ 100 տարի անց» խորագրով պատկերագրքում եւ կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում՝ նույնանուն ցուցադրության շրջանակում։ Եթե ցանկանում եք ստեղծագործել Հայոց ցեղասպանությունը վերապրած Ձեր ազգականի վկայած պատմության շուրջ, մասնակցության հայտի հետ ներկայացրեք այն՝ ավարտուն շարադրված եւ ճշտգրիտ վավերագրված։ Մրցույթին կարող են մասնակցել մասնագիտական կրթություն ունեցող, մինչեւ 40 տարեկան ստեղծագործողները։ Մասնակցության հայտերն ընդունվում են ս. թ. օգոստոսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը՝ [email protected] էլեկտրոնային հասցեով /նույն հասցեից դուք կստանաք Ձեր հայտը հաստատող պատասխան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ