News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Շուտով կբացվի Լոռու ճգնաժամային կառավարման կենտրոնը: Հուլիսի 30-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հերթական աշխատանքային այցով Լոռու մարզում էր։

Այցի ընթացքում նախարար Երիցյանը եղավ Վանաձորում գտնվող Լոռու մարզային փրկարարական վարչության նոր, ամբողջությամբ վերանորգված վարչական շենքում, որտեղ տեղակայված է նաեւ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը։

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի եւ ԱԻՆ ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ շրջեց շենքի բոլոր սենյակներում, ծանոթացավ կատարված աշխատանքներին: Շենքում վերանորոգման եւ կահավորման, ՃԿԿ-ի տեխնիկական հագեցվածության աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են։ Շատ շուտով տեղի կունենա մարզային ՃԿԿ-ի պաշտոնական բացումը։

Տարվա սկզբին Արտակարգ իրավիճակների նախարարություն կատարած այցի ժամանակ ՀՀ նախագահը որպես առանցքային խնդիր առանձնացրել էր մարզային կառույցների ստեղծման միջոցով ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի գործունեության ընդլայնումը եւ ապակենտրոնացումը։ Այսօր հանրապետության բոլոր մարզերում իրականացվում են ճգնաժամային կառավարման կենտրոնների ստեղծման աշխատանքներ։

Տպել
Ամենաշատ