News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այս տարի Երեւանում մեծացել է մշակութային կրթօջախներ հաճախող երեխաների թիվը՝ կազմելով 10154 աշակերտ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9936-ի համեմատ: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

«Երեւանի քաղաքապետի կողմից մշակութային օջախների նկատմամբ հատուկ ուշադրության շնորհիվ է, որ այս տարի նման մեծ ծավալի վերանորոգման աշխատանքներ են նախատեսված: Այսօր քաղաքապետարանի ենթակության 19 գրադարանից 12-ում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ եւ առաջիկայում նոր տեսքով ու առավել հարմարավետ պայմաններում կդիմավորեն այցելուներին: Ի դեպ, 5 գրադարաններում աշխատանքներն արդեն ավարտվել են»,- նշել է Արամ Սուքիասյանը, տեղեկացնելով նաեւ, որ զուգահեռ իրականացվում է նաեւ գրադարանային ֆոնդի համալրում: 2014թ. առաջին կիսամյակում գրադարաններին նվիրաբերվել է 135 հեղինակների 4800 կտոր նոր գրականություն, այդպիսով, ընդհանուր առմամբ, գրքային ֆոնդի ծավալը հասցնելով 22 հազարի՝ 2013 թվականի 16090-ի համեմատ: Քաղաքապետի տեղակալը ուրախությամբ տեղեկացրել է, որ նաեւ ընթերցողների թվի զգալի աճ է արձանագրվել:

Տպել
Ամենաշատ