News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Armenia Today կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը նախորդ տարվա օգոստոսի 1-ին քաղաքապետարանի տարածքում վրան տեղադրելու համար պետք է քաղաքապետարանից հատուկ թույլտվություն ստացած լիներ: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, ՀՀ Վարչական դատարանում, Կիվիրյանին վրանը տեղադրելու փորձի համար վարչական պատասխանատվության ենթարկելու՝ ոստիկանության հայցի քննությանը հայտարարեց  ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը:

«Կա Երեւանի քաղաքապե Տարոն Մարգարյանի որոշումը՝ Երեւանի կանաչ տարածքների օգտագործման կանոնների վերաբերյալ: Վրանի տեղադրումը համարվել է կանաչ տարածքի ոչ նպատակային օգտագործում, դրա համար պետք էր քաղաքապետարանի թույլտվություն»,-ասաց ոստիկանության ներկայացուցիչը։

Պարզաբանելով, թե ինչու է տարածքում վրան տեղադրելը հատուկ նպատակային օգտագործում համարվում, ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ ավագանու որոշման մեջ կան կետեր, որոնցից դուրս տարածքի յուրաքանչյուր նպատակով օգտագործումը հատուկ նպատակային է: Պաշտպանները ոստիկանության ներկայացուցչին խնդրեցին ընթերցել այդ կետերից գոնե մեկը, որը, սակայն, նա չկարողացավ անել։

Ոստիկանության ներկայացուցիչը պնդեց, որ ոստիկանները մինչեւ Կիվիրյանին բերման ենթարկելը նրան վրանը չտեղադրելու օրինական պահանջ են ներկայացրել, պաշտպանական կողմը, սակայն, պնդեց, որ նման պահանջ չի ներկայացվել։ Կիվիրյանի պաշտպանները հետաքրքրվեցին՝ արդյոք դրա վերաբերյալ որեւէ ապացույց կա:

«Ես հետամուտ եմ եղել, անձամբ զրուցել եմ Վալերի Օսիպյանի հետ, ինքն է ինձ ասել: Կարիք չկար ցուցմունք վերցնելու»,-պատասխանեց ոստիկանության ներկայացուցիչը:

Պաշտպան Լուսինե Սահակյանը փորձեց ճշտել Կիվիրյանին բերման ենթարկելու անհրաժեշտության օրինականությունը: Նա Սոնա Մելիքյանին հարցրեց՝ Կիվիրյանի գործողություններով ինչպես է վտանգվել հասարակական անվտանգությունը, ինչին ոստիկանության ներկայացուցիչը պատասխանեց, որ, հնարավոր է, որ վրանը տեղադրվեր եւ ներսում պայթուցիկ պատրաստվեր: Նա ասաց նաեւ, որ Կիվիրյանը «անկարգություն» է ցուցաբերել իր վարքագծով, նրա գործողություններով խախտվել են «այլոց բոլոր իրավունքները», բայց նշեց, որ չի կարող թվարկել բոլոր այդ խախտված իրավունքները:

«Պաշտպան Սահակյան, ես չեմ կարող այդ բոլոր իրավունքները թվարկել, ես ձեր պես բարձր գիտելիքներով իրավաբան չեմ»,-ասաց Սոնա Մելիքյանը, ինչին հետեւեց Արգիշտի Կիվիրյանի արձագանքը. «Մարդը ընդունում է, որ ինքն այդքան գիտելիք չունի, ինչ մյուս կողմի ներկայացուցիչները, այսինքն ես՝ Արգիշտի Կիվիրյանս, ոստիկանության եւ նրա ներկայացուցիչների անգրագիտության զոհն եմ»։

Նշենք, որ այսօրվա դատական նիստին ոստիակնության ներկայացուցիչը դատարան էր բերել առգրավված վրանը:  

Հիշեցնենք, որ 2013-ի օգոստոսի 1-ին քաղաքապետարանի դիմաց Կիվիրյանը փորձել էր նստացույց անող իր ընկերների համար վրանի տեղադրել, սակայն ոստիկանները թույլ չէին տվել Կիվիրյանին բռնությամբ բերման էին ենթարկել ոստիկանության բաժին: Նրա դեմ վարչական վարույթ էր իրականացվել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ