News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Չինաստանում ֆերմաներից մեկին գնդաձեւ կայծակ է հարվածել: Այն 170 խոզ է սպանել եւ մի կնոջ վիրավորել: Բրիտանական «The Daily Mirror» պարբերականը գրում է, որ հազվադեպ պատահող գնդաձեւ կայծակը հարվածել է Չինաստանի հարավային Խունան նահանգում գտնվող խոզի ֆերմային, ինչի արդյունքում ֆերմերի կինը՝ Յուն Լին, վիրավորվել է:

Նա պատմել է. «Այն նման էր մեծ հրե գնդի, բայց հանկարծ բաժանվեց երկու ճյուղի եւ այրեց կենդանիներին: Բոլոր գույներն աչքերիս առջեւով անցան եւ առնվազն 10 րոպե ոչինչ չէի տեսնում: Ձախ աչքս սեւացել էր, իսկ ոտքս արյունահոսում էր»:

Գնդաձեւ կայծակը հարվածել է մետաղական ցանկապատին՝ հսկայական հոսանք ուղարկելով ամբողջ շինության միջով, որտեղ 400 խոզ է եղել: Կենդանի մնացած խոզերից 100-ն այրվածքներից բուժման կարիք ունեն, իսկ հասցված ընդհանուր վնասը կարող է 50 հազար դոլար կազմել: Ականատեսները հավաստում են, որ խոզերի մի մասն էլեկտրական ուժեղ հոսանքին չի դիմացել եւ պայթել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է
Մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության...
Երևանում «Toyota»-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է 3 մեքենայի. 12-ամյա երեխան ու մայրը հոսպիտալացվել են
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
Թայվանում տղամարդը հրաձգություն է սկսել նախարարության շենքում
Հրաձգություն Թայվանի թվային զարգացման նախարարության շենքում...
Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը
«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը շարունակում են դեռևս 2024թ. հունվարի 31-ին ՀՀ քննչական…
ԱՄՆ-ում դանակահարության հետեւանքով մահացել է չորս մարդ. AP
Իլինոյսի նահանգում դանակահարության հետեւանքով զոհվել է չորս մարդ...
Ամենաշատ