News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2014 թվականի հունվար-հուլիսին Հայաստանը Իրան ոչխարի մսի առաջին խմբաքանակն է ուղարկել՝ կենդանի ոչխարների փոխարեն: NEWS.am-ի թղթակցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացրեցին, որ Սյունիքի մարզի Սյունիք գյուղի սպանդանոցում 9 հազար գլուխ ոչխար է մորթվել՝ Իրան արտահանման նպատակով: 2013 թվականին բացված այս սպանդանոցը Հայաստանում առաջինն է, որն Իրան միս է արտահանում մահմեդական «հալալի» չափանիշով:

ՀՀ պետեկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության համաձայն, 2014թ. առաջին կիսամյակում Հայաստանից 52.7 տոննա ոչխարի միս է արտահանվել, ամբողջությամբ՝ Իրան:

Ոչխարի մսի արտահանման ծավալներն ավելանում են՝ փոխարինելով կենդանի ոչխարի արտահանմանը: Եթե 2013թ. առաջին կիսամյակում արտահանվել է 20.8 հազար գլուխ ոչխար, ապա 2014 թվականի նույն ժամանակահատվածում՝ արդեն 9.6 հազար:

Ընդհանուր առմամբ, 2014թ. 7 ամիսների ընթացքում մսի համար իրացվել է 237.5 հազար գլուխ մանր կոտոշավոր անասուն, որի 96%-ը՝ ներքին շուկայում: Սպասվում է, որ մինչեւ տարեվերջ մորթը կկազմի եւս 230-270 հազար գլուխ՝ հասնելով շուրջ 500 հազարի: Կանխատեսվում է, որ այդ քանակությունից 160-170 հազար գլուխն իրացվելու է արտաքին շուկայում:

2014 թվականին Հայաստանում, ընդհանուր առմամբ, ոչխարի եւ այծի գլխաքանակի աճի միտում է նկատվում: Ներկայում հանրապետությունում հաշվվում է շուրջ 980 հազար գլուխ ոչխար եւ այծ (գերակշիռ մասը՝ ոչխար), ինչը նախորդ տարվա նույն սեզոնի համեմատ ավելին է շուրջ 35 հազարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ