News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ դիտորդներին հուլիսի 31-ին հաջողվել է հետազոտել Ուկրաինայում մալազիական «Boeing»-ի վթարի վայրը, սակայն ավիավթարի գոտու ճանապարհին նրանք կարող էին հայտնվել գնդակոծության ներքո, հաղորդել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության(ԴԺՀ) անվտանգության խորհրդի անդամ Սերգեյ Կավտարաձեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հաշվի առնելով այն, որ նրանք անցում էին ռազմական գործողությունների գոտիով, դա չի բացառվում»,- հավելել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե հայտնի է արդյոք նիրան ԵԱՀԿ փորձագետների գնդակոծության մասին: Կավտարաձեի խոսքով՝ «անմիջապես ԵԱՀԿ դիտորդների» ունեցած տեղեկությունների համաձայն, օդանավաի հետազոտության պահին նրանք վթարի վայրում ինքնաձիգի կրակոցների ձայներ են լսել:

ԴԺՀ ներկայացուցիչներին հաջողվել է, նշել է նա, մասնագետներին ուղեկցել մինչեւ վթարի վայր: «Դա տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ փորձագետներին հաջողվել է ինքնաթիռի վթարի վայր հասնել, քանի որ ուկրաինական զորքերը շարունակում էին գործողությունն օդանավի վթարի վայրում՝ կիրառելով նաեւ ծանր տեխնիկա»,- նշել է Կավտարաձեն:

Հիշեցնենք, որ հոլանդացի եւ ավստրալիացի փորձագետներն ու ոստիկանները չորս օր շարունակ չէին կարողանում վթարի վայր հասնել, եւ հուլիսի 31-ն առաջին օր էր, երբ խումբը երեք մեքենավոր կարողացավ դեպքի վայր հասնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ