Փրկարար ծառայությունը հուլիսի 31-ին, ժամը 17.09-ին ահազանգ է ստացել, որ Նոր Խարբերդի ամառանոցներում՝ եկեղեցու մոտակայքում, ավտոմեքենա է ընկել ջրանցքը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-21011» մակնիշի 27 ՏՍ 613 պետհամարանիշով ավտոմեքենան կամրջից շրջվել, ընկել է ջրանցքը:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դուրս են բերել Ա. Ս.-ին, ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են «Էրեբունի» ԲԿ: