News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը, օգոստոսի 1-ից սկսած, Գազայում 72-ժամյա «հումանիտար հրադադար» կհայտարարեն: Պայմանավորավածության մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Այս տարածքում երեք ու կես շաբաթյա մարտերի ընթացքում սպանվել է 1400 պաղեստինցի, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են, եւ բյուրավոր մարդիկ հարկադրված լքել են իրենց տները:

Գործողության ընթացքում սպանվել է 58 իսրայելցի, այդ թվում 56 զինվոր եւ 2 խաղաղ քաղաքացի: Գազայում աշխատող ՄԱԿ-ի գործակալության ղեկավար Պիեռ Կրախենբյուլը հայտարարել է, որ ՄԱԿ-ի կողմից տրամադրված ապաստարաններում թաքնվող մոտ քառորդ միլիոն պաղեստինցի փախստականներ գտնվում են աղետալի պայմաններում եւ կանգնած են անդունդի եզրին:

Իսրայելը Գազայում իր գործողություններով խիստ քննադատության է արժանացել, այդ թվում՝ իր մերձավոր դաշնակցի՝ ԱՄՆ-ի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ