News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Թայվանի հարավում գտնվող Գաոսյուն քաղաքում գազի մի քանի հզոր պայթյունների արդյունքում 20 մարդ զոհվել, 270-ը վիրավորվել են, հաղորդում են երկրի իշխանությունները

Դեպքի վայրից արված լուսանկարներում նկատելի է պայթյունների հետեւանքով առաջացած հսկայական բոց, շրջված մեքենաներ, կտրված ծառեր, ճանապարհների վրա առաջացած ռմբափոսեր:

Թայվանի վարչապետ Ցզյան Իխուան հայտարարել է, որ 5 պայթյուն է որոտացել: Վարչապետի խոսքով՝ այդ պայթյունները կոյուղային համակարգում գազի արտահոսքի հետեւանք են, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մերձակա շրջաններում բնակվող մարդկանց տարհանել են դպրոցներ, հաղորդում են տեղական իշխանությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ