News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները հայտարարել է, որ պարտքի մարման խնդիրը չի համարում դեֆոլտ, հայտարարում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:

«Մենք չենք հրաժարվում վճարել, հակառակը՝ մենք ցանկանում ենք մեր պարտավորությունները կատարել մեր բոլոր վարկատուների նկատմամբ, սակայն արդարացի եւ ընդունելի պայմաններով», - ասել է Քիրշները: Նա հավաստիացրել է, որ կառավարությունը ամեն հնարավոր բա կանի ազգային շահերը պաշտպանելու համար եւ չի ստորագրի պարտքի վերակառուցման գործընթացը խոչընդոտող համաձայնություններ:

Ավելի վաղ, Fitch միջագզային վարկանշային գործակալությունը հայտարարել էր Արգենտինայի պարտքային պարտավորությունների «սահմանափակ դեֆոլտի» մասին:

ԱՄՆ դատարանը արդեն նշանակել է Արգենտինայի կառավարության եւ Aurelius Capital Management եւ NML Capital հեջավորման հիմնադրամների միջեւ բանակցությունների նոր փուլի, որոնց Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները բորբոքված վիճակում անվանել է «գիշակեր»:

Հենց այս հիմնադրամներն են արգենտինյան դեֆոլտի հիմնական կատալիզատորները. նրանք նախորդ՝ 2001թ. դեֆոլտի ժամանակ էժան ձեռք էին բերել էին լատինաամերիկյան պետական պարտատոմսերը եւ այժմ պարտավորության ամբողջական վճարում են պահանջում:

Արգենտինայի էկոնոմիկայի նախարար Աքսել Կիսիլյովը հայտարարել է, որ երկիրը շարունակում է սպասարկել արտաքին պարտքը՝ չնայած մտադրություն է հայտնել դատարանի միջոցով հասնել «տեխնիկական դեֆոլտի» մասին որոշման չեղարկմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ