News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդը» գրում է. «Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդուն՝ Արմեն Նազարյանին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետը, որը համարվում է ամենաթանկ խանութների ցանցը, հայտնվել է խայտառակ իրավիճակում: Թերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, արդեն քանի ամիս է՝ սուպերմարկետը մատակարարող կազմակերպություններից վերցնում է ապրանքը՝ խոստանալով այն վաճառելուց հետո գումարը վճարել, սակայն այդպես էլ չի վճարում:

Սա լուրջ դժգոհություններ է հարուցել մատակարար կազմակերպությունների ներկայացուցիչների մոտ, սակայն խնդրին այդպես էլ լուծում չի տրվել: Արմեն Նազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չհերքեց մեր տեղեկությունը: «Ուրեմն, ես որեւէ բան չունեմ թաքցնելու, ինչ-որ ժամանակ եղել է, որ թույլ առեւտրի պատճառով դեֆիցիտ է եղել, բայց կազմակերպությունը վարկավորվել է մոտ 10 օր առաջ ու վճարել ենք բոլորի պարտքերը: Այդ խնդիրն արդեն լուծվել է»,-ասաց նա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ