«Հայկական ժամանակը» գրում է. «Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում, ըստ էության, հնարավոր չի համարել որ սահմանադրական հանրաքվեն տեղի չունենա:
«Ինքս այդպիսի տեղեկատվության չեմ տիրապետում, իսկ տրամաբանությունը թերեւս հուշում է, որ եթե իսկապես ձեւավորված լիներ հանրաքվեից հրաժարվելու նախնական որոշում, ապա նախագծի քննարկման ժամկետները երկարացնելու անհրաժեշտություն չէր ծագի»,- ասել է Գեւորգ Դանիելյանը: Նա նաեւ հայտնել է որ հանձնաժողովն արձակուրդ չի գնալու եւ շարունակում է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումները, որոնց մարզային փուլն օրերս ավարտվեց: «Հանգստանալու մասին դեռ վաղ է խոսել»,- ասել է Դանիելյանը։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում