News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

 

«Ժամանակը» գրում է. «Մայրաքաղաքում տաքսու վարորդները շատ բան են տեսնում ու լսում, ասում են՝ իրենց ծառայություններից ով ասես օգտվում է, կարեւորը գործ լինի: Գաղտնիք չէ , որ ժամը 18:00-ից սկսած մինչ լուսադեմ բազմաթիվ տաքսիները պտտեցնում են նաեւ մարմնավաճառների։

«Խառը տեղեր ենք տանում՝ ռեստորան էլ, եթե սենյակներ են ունենում, բայց մեծամասամբ հյուրանոցներ ու սաունաներ ենք տանում»,- «Ժամանակի» հետ զրույցում ընդգծեց թեթեւաբարո կանանց հաճախ սպասարկող տաքսու վարորդներից մեկը: Մեր նկարահանման պահին տաքսիներից մեկի մեջ նստած էին երկու մարմնավաճառներ, որոնք սպասում էին հաճախորդի։ Ի դեպ, գիշեր չէր՝ 18:00-ի կողմերն են: Այս կանայք վարորդին հորդորում էին ոչինչ չասել, բայց վերջինս խոսեց. ասաց, որ այսպիսի կանանց տանում է հիմնականում մոտիկ օբյեկտներ, բայց հեռու եւս լինում է, օրինակ՝ Հրազդանի օբյեկտներից մեկը:

Իսկ մարմնավաճառը հորդորեց մեզ հարցեր չտալ։ «Ես չեմ կարա ասեմ՝ հիմնականում ուր են տանում»,- ընդգծեց նա:

Որոշ վարորդներ նկատեցին, որ երբ իրենց մեքենան հաճախորդ է նստում, չեն կարող հետաքրքրվել, թե ով է ինչու է հյուրանոց, ռեստորան կամ կարաոկե գնում եւ ում հետ. «Եթե միմյանց չեն խանգարում, ուր ուզում են՝ թող գնան, խնդիր չկա։ Բայց ռեստորանի տերը պիտի հոգա այն մասին, որ, օրինակ, ռեստորանի մի հատվածում հաց ուտողը չիմանա՝ կողքի սենյակներում ինչ է կատարվում»:

Ընդհանուր առմամբ, տաքսու վարորդները ասում էին, թե իրենք իրենց գործն են անում»:

Տպել
Ամենաշատ