News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ջոն Ֆրենսիս Թեֆթը ԱՄն Սենատի քվեարկության արդյունքներով Ռուսաստանում ամերիկյան դեսպան կնշանակվի:

Նախագահ Բարաք Օբաման դեռ հուլիսին 10-ին էր սատարել Թեֆթի թեկնածությունը: Մնացած ժամանակը հատկացվել է դեսպանի հաստատման ընթացակարգերին. ստուգում սենատի կողմից, լսումներ սենատի արտաքին քաղաքականության կոմիտեում եւ քվեարկություն նրա թեկնածության համար:

65-ամյա Թեֆթը Ուկրաինայում, Լիտվայում եւ Վրաստանում ԱՄն նախկին դեսպանների պաշտոնն է զբաղեցրել: Նա Մոսկվայում է ապրել 1990-ական թթ. կեսերին; Թեֆթը 1996-1999թթ, Մոսկվայում զբաղեցրել է ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Ռուսաստանում ԱՄՆ նախորդ դեսպան Մայքլ Մաքֆոլը հրաժարական էր տվել այս տարվա փետրվարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ