News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Վալեմ» հյուրանոցային համալիրի աշխատակից Միքայել Ս.-ն հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում այն մասին, որ 2014թ. փետրվարի 26-ին համալիր այցելած եւ VIP սենյակը զբաղեցրած չորս երիտասարդներից երեքը հեռացել են, իսկ չորրորդը մնալով հյուրանոցում խոստացել է փակել մատուցված ծառայությունների վճարը, սակայն լուսաբացին խաբեությամբ հեռացել է հյուրանոցից:

Մարտի 24-ին, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրեսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Խաբեությամբ հյուրանոցից հեռացած Ալեքսանդր Պ.-ն, հուլիսի 5-ին, բերման ենթարկվելով Մալաթիայի քննչական բաժին, խոստովանել է, որ փետրվարի 26-ին իր երեք ընկերներին հրավիրել է «Վալեմ» հյուրանոցային համալիր: Հաշիվը պահանջելիս, երբ պարզել է, որ իր մոտ եղած գումարը չի բավարարում` ճանապարհել է ընկերներին: Հետագա վիճաբանություններից խուսափելու համար զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ իր գումարը չի բավականացնում հյուրանոցի հաշիվը փակելու համար: Խնդրել է ուղարկել ոստիկաններ` նրանց ներկայությամբ պարտավորագիր գրելու համար: Հյուրանոց ժամանած ոստիկանները իրեն աջակցելու փոխարեն` իր կամքին հակառակ իրեն պահել են հյուրանոցի պահակակետում, որտեղից նա առավոտյան դիմել է փախուստի:

Հուլիսի 10-ին, քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ, նույն օրը քրեական գործերի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրեսգրքի 308-րդ հոդվածի1-ին մասով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ամենաշատ