News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների համաձայն, առաջին կիսամյակում մայրաքաղաք Երեւանում բնակարանների առքուվաճառքի գործարքների թիվը տարեկան կտրվածքով ավելացել է 23.3%-ով: Հասկանալի է, որ շուկայի հետճգնաժամային պայմաններում սա կտրուկ առաջընթաց է:

Սակայն այս գործընթացին միանշանակ գնահատական տալը բավական դժվար է: Եթե քաղաքացիները բարելավում են իրենց բնակարանային պայմանները, ապա այս գործընթացը կարելի է միայն ողջունել: Իսկ պայմանների գիտակցական վատթարացման (գնային տարբերության շնորհիվ դրամական միջոցներ ձեռք բերելու նպատակով) կամ ընտանիքով արտագաղթելու դեպքում բոլորովին այլ իրավիճակ է ստեղծվում:

Հետաքրքիր է անցյալ տարվա առաջին կիսամյակի հաշվարկների բազան: Այն ժամանակ բնակարանների առքուվաճառքի թիվը տարվա կտրվածքով զգալիորեն կրճատվել էր (5.1%-ով), սակայն գներն աճել էին (6.8%-ով):

Այս հակասությունը, եթե հավատանք պաշտոնական տվյալներին, կարելի է բացատրել հետեւյալ կերպ. դրամով արտահայտված գների վրա, ամենայն հավանականությամբ, ազդել է Հայաստանում դոլարի դիրքերի ամրապնդումը (4.3%-ով): Գաղտնիք չէ, որ Հայաստանում բնակարանների առքուվաճառքի գործարքների մեծ մասն իրականացվում է միջազգային այդ արժույթով, իսկ փաստաթղթերում նշվում է գումարի դրամային համարժեքը:

Հաշվետու կիսամյակում բնակարանների առքուվաճառքի գործարքների թիվը մայրաքաղաքում ավելացել է շուրջ մեկ քառորդով, սակայն Երեւանում բնակարանների շուկայական միջին գինն ավելացել է «ընդամենը» 1.3%-ով: Իսկ Հայաստանում դոլարի գինը նույն ժամանակահատվածում գրեթե նույնն է մնացել (ընդամենը 0.1%-ի անկում է գրանցվել): Այնպես որ՝ բնակարանների գնի վրա այդ արժույթի ազդեցությունը դրամի համարժեքով կարելի է զրոյական համարել:

Պաշտոնական տվյալներից դատելով՝ Երեւանում մեկ տարվա ընթացքում բնակարանների շուկայական գնի նվազագույն աճ է նկատվել էլիտար կենտրոնում (0.5%), առավելագույն աճ՝ ծայրամասային Նուբարաշենում (4.2%): Մայրաքաղաքի այս երկու շրջանների միջեւ բնակարանների շուկայական միջին գնի մեջ հարաբերակցությունը կազմում է շուրջ 2.8 անգամ: Հաշվետու ժամանակահատվածում քաղաքում 1 քառ. մետրի գինը կազմել է 273.500 դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ