News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վաշինգթոնը իր խոր անհանգստությունն է արտահայտել իրավապաշտպան Լեյլա Յունուսի կալանավորման եւ վերջինիս ու իր ամուսնու հասցեին մեղադրանքների առիթով:

«Հուլիսի 30-ին հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի եւ նրա ամուսնու՝ Արիֆ Յունուսի նկատմամբ առաջադրված քրեական մեղադրանքները խորը անհանգստություն են առաջացնում եւ իրենցից ներկայացնում են Ադրբեջանում քաղաքացիական հասարակության խաղաղ գործունեության հետագա սահմանափակում», - ասվում է Պետքարտուղարի մամուլի քարտուղարի տեղակալ Մարի Հարֆի հայտարարությունում:

Հայտարարությունում նշվում է, որ Լեյլա Յունուսը կալանավորված է՝ չնայած առողջական ծանր վիճակին, իսկ Արիֆ Յունուսը, որը առողջության հետ նույնպես լուրջ խնիդրներ ունի, տնային կալանքի մեջ է գտնվում: «Տվյալ մեղադրանքները, ամենայն հավանականությամբ, կապված են տարածաշրջանում լարվածության թուլացման եւ վտահության ամրապնդմանն ուղղված ժողովրդական դիվանագիտության կառուցողական ծրագրերին նրանց մասնակցության հետ: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը հարգել իր քաղաքացիների հիմնարար իրավունքները, ապահովել արդարացի  դատաքննության երաշխիքներ, որի իրավունքն ունեն բոլոր քաղաքացիները, ինչպես նաեւ նրանց հնարավորություն տալ ազատորեն իրենց կարծիքն արտահայտել մարդու իրավունքների ոլորտում միջազգային պարտավորություններին համապատասխան», - ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Յունուս ամուսինները, ինչպես նաեւ լրագրող Ռաուֆ Միրքադիրովը մեղադրվում են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ