Հուլիսի 31-ին, ժամը 20.00-ին, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով առաջին ավտոմեքենայի վարորդն ու 3 ուղեւորները եւ երկրորդ ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: