Հուլիսի 31-ին, ժամը 18.30-ին, անհայտ մակնիշի եւ համարանիշի մոտոցիկլետը Երեւանի Սուվորովի փողոցի թիվ 17 տան մոտ վթարի է ենթարկվել, ինչի հետեւանքով վարորդը վայր է ընկել եւ ահազանգով ժամանած շտապօգնության կողմից ստացել բուժօգնություն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: