News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չիկագոյի համալսարանի գիտնականները հանգել են եզրակացության, որ անծանոթների հետ շփումը մեզ երջանիկ է դարձնում: Այս մասին հաղորդվում է Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի կայքում:

Մասնագետները գիտափորձ են անցկացրել՝ պարզելու համար, թե անծանոթների հետ շփումն ինչպես է անդրադառնում մեր կյանքի վրա: Նրանք կանոնավոր կերպով գնացքով եւ ավտոբուսով ճամփորդող մարդկանց խնդրել են շփվել տրանսպորտում իրենց կողքին հայտնված անձանց հետ, փորձել կապ հաստատել կամ ընդհանրապես ոչ ոքի հետ չխոսել:

Ուսումնասիրության մասնակիցները պատմել են, որ երբ զրուցել են անծանոթների հետ, ուղեւորությունն իրենց ավելի է դուր եկել: Ըստ «Вокруг света» ամսագրի, նրանցից ոմանք նույնիսկ վստահ են եղել, որ ոչ ոքի հետ չզրուցելու դեպքում ճամփորդությունն ավելի հաճելի կլինի, եւ ապշել են հակառակ արդյունքից:

Գիտնականները եզրակացրել են, որ «մարդը սոցիալական կենդանի է» ավելի շատ, քան մենք սովոր ենք կարծել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ