News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻ նախարարությունում օգոստոսի 1-ին տեղի ունեցավ աշխատանքի ընդունվելու նպատակով դիմած հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացվող չափանիշները գնահատող հանձնաժողովի հերթական նիստը, որին ներկա էր նաեւ ԱԻ նախարար Ա. Երիցյանը։

Հանձնաժողովում ընդգրկված են ԱԻ նախարարության, փրկարար ծառայության եւ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների («Ունիսոն», «Փյունիկ») ներկայացուցիչներ:

Հարցազրույցի էր հրավիրվել աշխատանքի համար դիմած սայլակավոր 5 քաղաքացի: Բոլորն էլ Լոռու մարզի Վանաձոր եւ Սպիտակ քաղաքներից:

Հանձնաժողովն անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուրին` փորձելով անմիջական զրույցի ընթացքում հնարավորինս բացահայտել աշխատանքի համար դիմած քաղաքացիների ներուժը:

Նիստի ավարտին հանձնաժողովը որոշեց բավարարել 3 քաղաքացու դիմում, որոնք բոլորն էլ պիտի աշխատանքի անցնեն Լոռու մարզային փրկարարական վարչության նորաստեղծ ճգնաժամային կառավարման կենտրոնում:

ԱԻ նախարար Ա. Երիցյանը հանձնարարեց արագ կարգով պատրաստել աշխատանքի ընդունման հրամանները եւ սկսել վերապատրաստման դասընթացները: Ընդհանուր առմամբ` Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում աշխատանքի է ընդունվել հաշմանդամություն ունեցող 5 քաղաքացի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ