News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կառավարությունը հրապարակել է անվանումների ցանկը, որոնք նա տվել է Չինաստանի հետ վիճելի Սենկակու կղզիներին (չինական անվանումը՝ Դյաոյույդաո): Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փոքրիկ նեղուցով բաժանված երկու կղզիներ Նանտոկոձիմա անունն են ստացել, ինչը թարգմանաբար նշանակում է «Հարավ-արեւելյան փոքր կղզի», մնացած երեքը կոչվում են Նանսեյկոձիմա («Հարավ-արեւմտյան փոքր կղզի»), Հիգասիկոձիմա («Արեւելյան փոքր կղզի») եւ Սեյհոկուսեյկոձիմա («Արեւմտյան հյուսիս-արեւմտյան փոքրիկ կղզի»): Կղզիների անվանումները նշվելու են նոր քարտեզներում:

Ճապոնիան հայտարարում է, որ, ընդհանուր առմամբ, իրեն են պատկանում շուրջ 500 հեռավոր կղզիներ, որոնք նշանակություն ունեն երկրի ջրային տարածքները որոշելու համար: Դրանցից 158 փոքր անմարդաբնակ կղզիները մինչեւ հիմա անուն չեն ունեցել:

Չինաստանի հետ հարաբերությունների սրացումից հետո Ճապոնիան որոշել է այդ կղզիներին պաշտոնապես աշխարհագրական անուններ տալ՝ դրանց նկատմամբ իր իրավունքը հաստատելու համար: Ուրբաթ հրապարակված ցանկում նշված են բոլոր 158 կղզիների անունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ