News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բրիտանական Փիթերբորո քաղաքի թագավորական դատարանը շնունդով Լատվիայից Մարինա Ուսաչովին դատապարտել է 3 տարվա ազատազրկման՝ ավտոմեքենայի ղեկին գտնվելիս միանգամից երկու բջջային հեռախոս օգտագործելու համար: Այս մասին գրում է Газета.Ру-ն՝ հղում կատարելով The Independent պարբերականին:

Մեղադրող կողմը հայտարարել է, որ Ուսաչովան Jaguar X-Type-ով ավելի քան 100 կմ/ժ արագությամբ երթեւեկելիս SMS հաղորդագրություններ է ուղարկել եւ զրուցել միանգամից երկու բջջայինով: Մեղադրյալի ավտոմեքենան բախվել է Peugeot 206-ին, ինչի արդյունքում մեքենայի 27-ամյա վարորդ Սուկդիփ Սինգհ Ջոհալը զոհվել է:

Վթարից հետո Ուսաչովան ոստիկանության սպաներին հայտարարել է, որ ղեկին հեռախոս չի օգտագործել, սակայն հետաքննության ընթացքում պարզվել է, որ նա ստում է:

Դատարանը նրան նաեւ 8 տարի ժամկետով զրկել է վարորդական իրավունքից: Նշվում է, որ նախկինում նույնպես Ուսաչովային երկու անգամ նկատել են մեքենա վարելու ժամանակ բջջայինով խոսելիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
«Ով է անմեղ մարդկանց «գլխին գործ սարքում». «Մեդլայնի» գործով «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է
Գրառումնս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին...
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Ճապոնիայում կարմիր բրնձի սննդային հավելումներ ընդունելուց հետո 680 մարդ ցանկություն է հայտնել բժշկի դիմել
Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է...
Ամենաշատ