Ադրբեջանական միջազգային «CBC» արբանյակային հեռուստաալիքը զինված ուժերի շփման գոտում դաժան հրաձգության արդյունքում մահացածների վերաբերյալ նոր տվյալներ է հաղորդել: Բաքվի վերջին տվյալներով՝ Ադրբեջանական ԶՈՒ-ի ավելի քան 10 զինծառայող է զոհվել:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր հայկական հենակետերից մեկում ադրբեջանական խմբի հարձակման փորձի մասին: 2 հայ զինվոր է զոհվել: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել է նաեւ հակառակորդի շոշափելի զոհերի մասին: Ադրբեջանական կողմը երկար ժամանակ լռություն էր պահպանում:
Սակայն օգոստոսի 1-ի առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, ղարաբաղյան ուղղությամբ իբրեւ թե հայկական խմբերի ներթափանցման փորձերի մասին տեղեկություններ են տարածել: Սկզբում հաղորդվում էր 8, այնուհետեւ 9 ադրբեջանցի զինվորների մահվան մասին: Ադրբեջանի Պետական նավթային ընկերության կողմից ֆինանսավորվող «CBC» հեռուստաալիքի՝ Երեւանի ժամանակով 13:00-ին ռուսերենով հաղորդման ժամանակ հաղորդել է արդեն 10-ից ավելի զոհերի մասին: