News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ եւ Հարավային Կորեայի համատեղ զինավարժությունները Փհենյանին կխանգարեն Սեւուլի հետ հարաբերությունների բարելավման դժվար գործում, ինչպես նաեւ այդ զինավարժությունները ԿԺԴՀ-ի նկատմամբ լուրջ սադրանք են, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը:

Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության ներկայացուցչի խոսքով՝ Հարավային Կորեայի նախագահի նստավայրըր, Սպիտակ տունն ու Պնետագոնը կարող են ԿԺԴՀ-ի հրթիռների օբյեկտ դառնալ:

Ավելի վաղ հաղորդել էր Հարավային Կորեայի սահմանին ԿԺԴՀ-ի զինավարժությունների անցկացման մասին: Մի քանի օր անց Փհենյանը իրականացրել էր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի շարժիչի փորձարկում:

Հիշեցնենք, որ 2005թ. ԿԺԴՀ-ը իրեն ատոմային պետություն է հայտարարել: Տվյալ հայտարարությունը ՄԱԿ-ի կողմից բազմաթիվ բողոքներ է առաջացրել: ատոմային ոլորտում մշակումները դադարեցնելու մասին բազմաթիվ պահանջներ են ներկայացվել Հյուսիսային Կորեային:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ