News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Արայ» ընկերության նախկին սեփականատեր, 2011թ.-ին իր մեքենայում հրազենային վնասվածքով մեռած հայտնաբերված Արմեն Պետրոսյանի 6-ամյա դուստրը շարունակում է մնալ մոր՝ Տատյանա Չադենկովայի մոտ, չնայած որ երեխայի տատիկը 1.5 տարի առաջ դիմել էր դատարան՝ թոռան խնամակալությունն իր վրա վերցնելու համար: Այս մասին NEWS.am-ին ասաց Տատյանա Չադենկովայի փաստաբան Նարինե Ռշտունին:

«Դատական պրոցեսը դեռ շարունակվում է, դատաքննության փուլին էլ դեռ չենք հասել: Հայցվորի՝ Կարինե Սուքիասյանի փաստաբանն իր կասկածներն է ներկայացրել, բայց ոչ մի ապացույց չի ներկայացրել, իսկ երեխան էլ մոր հետ բնակվում է Ռուսաստանում: Դատերին էլ մենք ներկայացուցիչներով ենք լինում, ոչ Տատյանան, ոչ էլ Կարինե Սուքիասյանն այսքան ժամանակ չեն եկել դատերին»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ հայցվորի ներկայացուցիչը մի քանի անգամ հետաձգել է դատը, սակայն ինչ պատճառով, ինքը տեղյակ չէ. «Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերին: Տեսնենք՝ ինչքան կձգվի»:

Կարինե Սուքիասյանի ներկայացուցիչ, փաստաբան Սամվել Դավթյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել:

Նշենք, որ «Արայ» ընկերության մահացած սեփականատիրոջ՝ Արմեն Պետրոսյանի, մայրը անցած տարվա հուլիսի 12-ին դիմել էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարան՝ թոռան խնամակալությունն ստանալու համար, քանի որ 2012թ. նոյեմբերի 20-ին,Արմեն Պետրոսյանի այրին` Տատյանա Չադենկովան, 6-ամյա դստերը դատական կարգով վերցրել էր սկեսուրից:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ 2011թ. հոկտեմբերի 16-ին, Սեւան-Երեւան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող հողածածկ ճանապարհին կայանված «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել էր «Արայ»-ի սեփականատեր, 31-ամյա Արմեն Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքի հետքով: Նրա աջ ձեռքին` մատը ձգանին եղել է «ՏՏ» տիպի ատրճանակ` պահունակում 6 փամփուշտով: Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժանմունքում քրեական գործը հարուցվել էր «ինքնասպանության հասցնելու» եւ «ապօրինի զենք-զինամթերք» հոդվածների հատկանիշներով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Իսպանիայում տղամարդը կացնով գրոհել է McDonald's ռեստորանը
Տղամարդը կացնով կոտրել է ռեստորաններից մեկի ցուցափեղկը...
Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում...
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Ամենաշատ