News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գործարար Լեւոն Հայրապետյանի նակտմամբ առաջադրված մեղադրանքները թյուրիմացություն են, սակայն միաժամանակ՝ պատվիրված թյուրիմացություն: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, լրագրողներին հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը:

Նրա խոսքով՝ դա շահավետ է միայն Ադրբեջանին եւ այլեւս ոչ մեկին՝ ոչ Հայաստանին, ոչ Ռուսաստանին, եւ ոչ էլ Ղարաբաղին: «Մենք որոշակի հիմնավորումներ չենք նկատել, ըստ որի կարելի էր նման մարդուն կալանավորել», - ընդգծեց Շիրխանյանը: Նրա խոսքով՝ մինչեւ օգոստոսի 13-ը (Լեւոն Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը փոփոխելու հարցով դատական նիստի օրը) պետք է ձեռնարկատիրոջ պատշպանությանն ուղղված ցույցեր կազմակերպվեն: «Հույս ունեմ, որ Լեւոն Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը օգոստոսի 13-ին կփոխվի տնային կալանքի», - հավելեց Վահան Շիրխանյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Լեւոն Հայրապետյանի նկատմամբ «Բաշնեֆթ» ընկերության բաժնետոմսերի յուրացման, փողերի լվացման եւ վատնման մեղադրանքներ են առաջադրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ