News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չեխիայից երկու ուսանող՝ Յան Կարան եւ Յակուբ Բյուրը, ճամփորդում են պլաստիկե շշերից պատրաստված նավակով:

Ուսանողներին միշտ հետաքրքրել է աղբով օվկիանոսների եւ այլ ջրամբարների աղտոտման խնդիրը, մասնավորապես՝ պլաստիկե շշերով ջրի աղտոտումը, որը կազմում է ջրերում լողացող աղբի 90%-ը: Այս խնդրի շուրջ հասարակության ուշադրությունը հրավիրելու համար ընկերները որոշել են օգտակար որեւէ բան անել եւ նավակ են պատրաստել, որով պատրաստվում են ճամփորդել ամբողջ Եվրոպայով:

Նավակի կառուցման համար նրանք շուրջ 50.000 շիշ են օգտագործել, որոնք լցված են չոր սառույցով՝ լողունակությունը մեծացնելու նպատակով: Շշերն ամրացվել են փայտե կմախքի վրա: Petburg անվանումով նավակի շարժիչի դերում հեծանվային անիվներ են, որոնք պտտում են երիտասարդ ճամփորդները:

Ընկերներն Էլբա գետով ուղեւորությունը սկսել են չեխական Նիբուրկ քաղաքից, իսկ ավարտելու են Համբուրգում: Ճամփորդությունը մեկնարկել է հուլիսի 12-ին եւ ավարտվելու է, ենթադրաբար, 1-2 ամսից: Ճանապարհի երկարությունը 850 կմ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ