News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փարիզի քրեական ոստիկանության շենքից 51 կգ կոկաին է անհետացել: Այս մասին տեղեկացնում է Лента.Ру-ն՝ վկայակոչելով Le Parisien պարբերականին:

Փարիզի իրավապահները թմրանյութն առգրավել էին դեռեւս հուլիսի 4-ին, թմրավաճառների ցանցի ոչնչացման հաջող գործողության արդյունքում: Այդ ժամանակ կոկաինի խոշոր խմբաքանակ էր առգրավվել՝ 2.5 մլն եվրո ընդհանուր արժողությամբ: Այն փոխադրել են ոստիկանության եւ պահել հատուկ տարածքում, որտեղ մուտք ունեն միայն ավագ սպաները:

Կորուստը հայտնաբերել են ապացույցների հերթական ստուգման ժամանակ: Անցյալ ամբողջ գիշերը ոստիկանության կենտրոնակայանում խուզարկություն է կատարվել՝ հատուկ վարժեցրած շների օգնությամբ: Բայց ջանքերն ապարդյուն են անցել:

Փարիզի դատախազությունը գործ է հարուցել: Արդեն հայտնի է առաջին ձերբակալվածների մասին: Նրանք իրավապահ մարմինների աշխատակիցներ են, ովքեր առաջինն են հայտնաբերել թմրանյութերի անհետացումը:

Սա տարեսկզբից փարիզյան ոստիկանների մասնակցությամբ արդեն երկրորդ միջադեպն է: Ապրիլին Կանադայից 34-ամյա զբոսաշրջիկ կինը Քե դ՛Օրֆեւրից երկու ոստիկանի մեղադրել էր խմբակային բռնաբարության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ