News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Twitter-ը գնել է միեւնույն գաղտնաբառը տարբեր անձանց կողմից օգտագործելու հնարավորություն ընձեռող Mitro գործարկիչը: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Mashable-ին:

Գործարկչի կայքում հաղորդվում է , որ նախագծի հաճախորդային եւ սերվերային մասերի ծածկագրերը հասանելի են դառնում GPL լիզենզիայի միջոցով: Այն թույլ է տալիս օգտագործել տրամադրված ծրագրային ծածկագրերը, փոխել դրանք եւ օգտագործել անվճար ու առեւտրային արտադրանքներում, եթե դրանք նույնպես տարածվում են GPL պայմաններում: Mitro-ի թիմը տեղափոխվում է Twitter-ի Նյու-Յորքի գրասենյակ:

Գործարքի գինը չի հաղորդվունմ: Ավել վաղ, գործարկչի հիմնադիր Ադամ Հլիսը ներդրողներից 2,4 մլն դոլար էր ստացել:

Սա ընկերության կողմից վերջին օրերի ընթացքումձեռքբերված արդեն երկրորդ սթարթափն է: Twitter-ը ավելի վաղ գնել էր նաեւ պատկերների որոնմամբ զբաղվող Madbits սթարթափը:

Հուլիսի 30-ի գիշերը, 31-ի լույս առավոտյան Twitter հայտարարել է երկրորդ եռամսյակի ֆինանսական արդյունքները, որը վերջինս զուտ վնասով է եզրափակել, սակայն շրջանառությունը ավելի քան երկու անգամ աճել է՝ կազմելով 312,2 մլն դոլար: Ընկերությունը նաեւ նշել է օգտատերերի թվաքանակի աճի մասին, (271 մլն մարդ) ինչը 24%-ով գերազանցում է անցյալ տարվա նույն համապատասխան ցուցանիշը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
Ամենաշատ