News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հուլիսի 31-ին ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով զոհված ժամկետային զինծառայող Ազատ Ասոյանը աշնանը զորացրվելուց հետո պետք է շարունակեր կիսատ թողած ուսումը. մինչեւ զորակոչվելն ընդունվել էր ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ: Այս մասին NEWS.am-ին պատմեց Ազատ Ասոյանի հարեւաններից Դոնարա Կոստանյանը:

«Իրենց ընտանիքը շատ հարգված, շատ լավն է: Ազատը սպորտսմեն տղա էր, կարատեի էր գնում, արտաքինով էլ շատ սիրուն տղա էր, կինոյում է խաղացել: Տղաս «Որոգայթ» ֆիլմի ռեժիսորն էր, իրեն, որպես սիրուն տղայի, դեր տվեց կինոյում։  Էնքան բոյով, սիրուն, հարգանքով, պատվով, արտակարգ տղա էր: Շատ լավ է սովորել դպրոցում, շատ խելացի տղա էր, ընդունվեց իրավաբանական, տարան բանակ: Ընկերասեր, բարեկամասեր տղա էր, ընկերուհի ուներ»,- պատմեց հարեւանուհին:

Հարեւանուհու խոսքով՝ տղան 10 օր առաջ էր արձակուրդ եկել: Թոռան զոհվելու մասին դեռ չգիտի 20-ամյա Ազատի՝ ԱՄՆ-ում գտնվող տատիկը: Կրտսեր եղբայրը գիշերը վերադարձել է Ռուսաստանից։

Հուլիսի 26-ին Ազատ Ասոյանի 20-ամյակն է եղել, սակայն դիրքերում է եղել եւ ընտանիքի անդամները չեն կարողացել խոսել հետը:

«Իր մայրը ծննդյան առիթով ամեն ինչ ուղարկել էր, բայց հետը չէր կարողացել խոսել: Դրա համար դարդ էր անում, ասում էր՝ գոնե երեխուս հետ խոսեի»,-պատմեց Դոնարա Կարապետյանը:

Ազատը ծնվել ու մեծացել է այն շենքում, որտեղ բնակվում է նրա ընտանիքը։ Հարեւանները, տիկին Դոնարայի խոսքով, հարազատի նման են սիրել Ազատին, ու հիմա էլ հարազատի նման սգում են նրա մահը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր գործել հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության՝ հակառակորդը, կրելով բազմաթիվ կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր: Գործողության հետեւանքով զոհվել են ՊԲ զինծառայողներ, 1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը եւ Ազատ Արթուրի Ասոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ