News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

 

 

Հայկական տեխնոլոգիաները կարող են հաջողությամբ իրացվել Ռուսաստանի արդյունաբերական սուբսիդիաների օգնությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ մեկնաբանելով արդյունաբերական սուբսիդիաների հարցում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ համագործակցության վերաբերյալ Հայաստանի կառավարության մտադրությունը:

Ամեն դեպքում, ըստ Սաֆարյանի, անհրաժեշտ է այնպես անել, որ հայկական կողմը համաֆինանսավորի սեփական նախագծերը: «Այդ դեպքում համագործակցությունը կարող է բավական հեռանկարային լինել: Մենք գիտատեխնիկական մշակումներ ունենք, նրանք՝ ֆինանսական եւ էներգետիկ ռեսուրսներ: Այս ամենի համադրումը կարող է լավ արդյունքների հանգեցնել»,- ընդգծեց Սաֆարյանը:

Միաժամանակ, նրա խոսքով, ցանկալի կլիներ առաջընթաց տեսնել արդեն գործող ծրագրերում, այդ թվում՝ «Նաիրիտ»-ի հարցում: «Առայժմ ոչ մի արդյունք չենք տեսնում, իսկ դա անհանգստացնում է»,- հայտարարեց Վազգեն Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ 2012 թվականից Եվրասիական տնտեսական միությունում գործում  է Արդյունաբերական սուբսիդիաների տրամադրման միասնական կանոնների մասին համաձայնագիրը: Այն խթանում է արտադրության զարգացումը, սակայն արգելում է Միության շրջանակում «սուբսիդիաների մրցավազքը»՝ որպես արտահանման ինքնանպատակ: Մայիսի սկզբին Հայաստանի կառավարությունն առաջին քայլն արեց Համաձայնագրի մաս կազմելու ուղղությամբ՝ Էկոնոմիկայի նախարարությանը հաստատելով որպես արդյունաբերական սուբսիդիաների հարցերով ԵՏՄ-ի հետ բանակցությունների համակարգող մարմին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ