News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 5-ի բախումների գործով ամբաստանյալ  Շանթ Հարությունյանը պնդում է, որ գործով վկա, ոստիկան Արտակ Ավետիսյանը ուռճացրած է պատմում Մաշտոցի պողոտայում կատարվածը։

«Կարո՞ղ ա՝  ինչ-որ պատմեցիք, ուղղակի Ձեզ թվում ա, որ տենց բան է եղել, ֆեյսբուքից, բանից, կողքից եք իմացել։ Դուք ստեղ ասեցիք, որ փրկեցիք  հերոսաբար, տարաք էդ մարդուն,  ում հարվածում էինք, կարո՞ղ ա՝ Դուք Ձեզ ավելի շատ Ձեր երազած տղու տեղն եք դրել»,-այսօր՝ օգոստոսի 1-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ  համայնքների ընդհանուր իրավասության դատարանում վկային դիմեց Շանթ Հարությունյանը։

«Պատմել եմ այն, ինչ տեսել եմ, եւ եղել է»,-պատասխանեց վկան, ինչը զայրացրեց Շանթ Հարությունյանին. «Ես  էդ ժամանակ ասել եմ՝ թողեք, թող տանեն։ Ինքը նենց ա ներկայացնում, ոնց որ մենք չէինք թողնում, ինքն էլ  հերոսաբար տարավ, փրկեց էդ մարդուն»։

Նշենք, որ վկան մինչեւ ընդմիջումը հարցաքննության ժամանակ ասել էր, որ տեսել է՝ ինչպես են երթի մասնակիցները փայտով եւ ոտքերով հարվածում մի մարդու, ով քաղաքացիական հագուստով էր, բայց ներկայանում էր որպես ոստիկան։

Ամբաստանյալների փաստաբաններ Արա Զաքարյանը եւ Կարեն Քոչարյանը միջնորդեցին դատարանում վկայի ներկայությամբ դիտել քրեական գործին կցված տեսանյութերը, սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց միջնորդությունը։

Վկայի հարցաքննությունն ավարտվեց։

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվել է եւ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ