News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայ ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը ձեռնամուխ է եղել «Հայաստանի պատմություն» անունը կրող գրքերի շարքի հրատարակման պատրաստություններին: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, մամուլի ասուլիսին հաղորդեց հիմնադրամի ներկայացուցիչ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

Նրա խոսքով՝ շարքը բաղկացած է 36 հատորներից եւ նվիրված է պատմական Հայաստանի բոլոր նահանգների (Մեծ Հայք եւ Փոքր Հայք) պատմությանն ու մշակութային հուշարձաններին: «Հայոց ձոր» անունը կրող առաջին հատորը ծրագրվում է հրատարակել այս տարվա աշնանը: Կարապետյանն ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ հիմնադրամը բավարար միջոցներ չունի գրքերի շարքը մեծ տպաքանակով հրատարակելու համար: Հենց այդ պատճառով յուրքանչյուր հատոր հասանելի կլինի միայն բաժանորդագրության  դեպքում:

Նենք, որ տվյալ նախագծի գաղափարը պատկանում է ֆոնդի հիմնադիր, ճարտարապետության դոկտոր Արմեն Հախնազարյանին եւ Սամվել Կարապետյանին:

Ավելի մանրամասն տեղեկությունները կարող եք ստանալ հիմնադրամի պաշտոնական կայքում: http://armenianarchitecture.am.

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ