Իսրայելը ՀԱՄԱՍ խմբավորմանը մեղադրել է հրադադարի խախտման մեջ եւ վերականգնել է ցամաքային գործողությունը գազայի հատածում: Իսրայելի իշխանությունները խորհուրդ են տալիս Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին չլքել իրենց տները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գազայի բժիշկների խոսքով՝ Ռաֆահ քաղաքի վրա առավոտյան հարձակումը 30 մարդու կյանք է խլել:
Տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:
Օգոստոսի 1-ի գիշերը Իսրայելի գնդակոծության արդյունքում 14 պաղեստինցի է զոհվել:
5 իսրայելցի զինվոր սպանվել են Գազայից հրթիռային գնդակոծության ժամանակ:
Իսրայելը ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է շարունակել ՀԱՄԱՍ-ի թունելների ոչնչացումը նույնիսկ հրադադարի ժամանակ: